ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս (խմբ- Լաչինի միջանցք) ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ