ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news
«Նոա»-ն պայմանագիր է կնքել հոլանդացի երկու ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա պաշտպան Ջորդի Տուտուարիման խաղացել է հոլանդական «Նիյմեգեն», «Տելստար», «Դե Գրաֆսհապ», ինչպես նաև Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Ապոլոն Սմիրնիս» ակումբներում։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբլիստը անցկացրել է Նիդեռլանդների երկրորդ լիգան ներկայացնող «Ցվոլեում», որին օգնել է նվաճել Էրեդիվիզիայի ուղեգիր։
27-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Մաթյոն հանդես է եկել հոլանդական «Վիլեմ-II», «Կամբուր», «Օսս» ակումբերում, խորվաթական «Գորիցա»-ում, «Վիլեմ-II»-ի կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն։
--00—ՅՄ