ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news
«Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Միացյալ Նահանգները, իրենց միջնորդության առումով, չունեն որևէ արդյունք, որը կհանգեցնի կայունացման Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան և հավելել, որ այն ամենը, ինչին դիպչում են, հանգեցնում է ապակայունացման:
Խոսելով Պենտագոնի հետ հայ պաշտոնյաների շփումների հարցերից՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը ընդգծել է․
«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Մենք վստահ ենք, որ դաշինքի ներգրավվածությունը տարածաշրջանային գործերին կբերի ապակայունացման, և երկար ժամանակով տարածաշրջանում կհետաձգի լիարժեք խաղաղ կարգավորումը»։
--00—ԼՀ