ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԳԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս աճի վրա ազդել են «սևծովյան հացահատիկային նախաձեռնության» դադարեցումը, ինչպես նաև բրնձի առևտրի հետ կապված նոր սահմանափակումները։
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի պարենային գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հուլիսին կազմել է 123,9 կետ, ինչը 1,3 %-ով բարձր է հունիսի ցուցանիշներից, բայց միևնույն ժամանակ՝ 11,8 %-ով ցածր 2022 թվականի հուլիսի մակարդակից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ