ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։
Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն
Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն։
Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։
Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավված են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
--00--ԱՀ