Թրամփը Պուտինին խնդրել է խնայել Կուրսկի շրջանում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2025-03-14_18-08-57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնայել մի քանի հազար ուկրաինացի զինծառայողների կյանքը, որոնք շրջափակման մեջ են Կուրսկի շրջանում։

Ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ուկրաինացի հազարավոր զինծառայողներ ամբողջությամբ շրջապատված են ռուսական զինված ուժերի կողմից և գտնվում են շատ վատ ու խոցելի վիճակում։ «Ես դիմել եմ նախագահ Պուտինին՝ նրանց կյանքը խնայելու հրատապ խնդրանքով»,- գրել է նա։

--00—ՅՄ