750,000,000 դոլարն էր գինը՝ խաղաղության պայմանագրի զիջումների համար. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Screenshot_5

Ակտիվիստ Արթուր Դանիելյանը գրել է. «750,000,000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն մարտի 12-ին ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրն Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ:

Էս փողն էլ միանգամից չեն տա. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա: Էս տարի բյուջեն փակելու համար ևս 750 մլն դոլար է պետք լինելու... հաջորդ տարի՝ սրանից էլ ավել...

Հ.Գ. Սա էլ թողարկման կոդը՝ չհավատացողների համար. XS3020792696

--00—ՅՄ