ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հատուկ նշանակության ուժերի ջոկատներ է ուղարկել Դեյր էզ Զորի նահանգ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։
Հաղորդվում է, որ Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ բանակին օգնություն են ցույց տալիս իրանամետ կազմավորումները՝ բաղկացած շիա աշխարհազորայիններից, որոնք ժամանել են Բու Քեմալի շրջանից։ Ահաբեկիչների հետապնդմանը մասնակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։
Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
-00—ԼՀ