ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կառավարման կետերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ դերծովակալ Վադիմ Կուլիտը ճեպազրույցում:
«Օգոստոսի 22-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հասցրած հարվածները «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կառավարման կետերին Բատենտա բնակավայրում (Իդլիբ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք) ոչնչացրել են մինչև 25 գրոհայինների, որոնք մասնակցել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ գրոհների կազմակերպմանն ու իրականացմանը», - մեջբերում է Կուլիտի խոսքը «Интерфакс» գործակալությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ