ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան 45 աշխատակիցներ իրենց ընտանիքներով հատուկ չվերթով քիշնևից մեկնել են Մոսկվա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Դիվանագետները Մոլդովան լքել են Մոլդովայի ԱԳՆ-ի որոշմամբ, որը կապված է ՌԴ դեսպանատան հաստիքակազմի կրճատման հետ։
Գերատեսչության արձագանքը հաջորդել է Insider պորտալի և Jurnal TV-ի լրագրողների կողմից հրապարակված հետաքննությանը, ըստ որի Ռուսաստանը լրչտեսական գործողություններ է իրականացրել Մոլդովայում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՀ