«Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի դեմ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Screenshot_6

Քրեական գործ է հարուցվել «Գոլոս» շարժման համանախագահ, փաստաբան Գրիգորի Մելքոնյանցի դեմ՝ Ռուսաստանում անցանկալի հասարակական կազմակերպության աշխատանքը կազմակերպելու համար։ Այս մասին տեղեկանում են «ՌԻԱ Նովոստի»-ից։

Նշվում է, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Մելքոնյանցի տանը, ինչպես նաև նրա 14 համախոհների մոտ ութ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։

--00—ՅՄ