ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
COVID-19-ը, ամենայն հավանականությամբ, ունի բնական, այլ ոչ թե լաբորատոր ծագում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Ջերեմի Ֆարարը։
«Է՛լ ավելի հավանական է դառնում (COVID-19-ի) բնական ծագումը», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Ֆարարը նշել է, որ առաջվա պես դիտարկում է կորոնավիրուսի ծագման այլ վարկածներ, ներառյալ՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կենսանյութի արտահոսը և քաղաքային շուկաներից կենդանական մսի միջոցով վարակի փոխանցումը:
«Չի կարելի անտեսել աշխարհագրությունը, չի կարելի անտեսել (հետազոտական) կենտրոնը»,- հավելել է նա:
Ֆարարը նաև կոչ է արել կազմակերպել «ԱՀԿ-ի նոր առաքելություն Չինաստանում՝ գտնելու կորոնավիրուսի ծագման (պատճառները), եթե (Պեկինի կողմից) պատրաստակամություն լինի կիսվել ողջ տեղեկատվությամբ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ