ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է հոսանքահարվել․ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

phoxhradzgutyun-tegh-gyughi-sa-n263874-1

Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

--00—ՅՄ