ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Երիտասարդներին ձերբակալելով՝ Բաքվի խանն ուզում է ցույց տալ, որ իր ասածի տերն է, դեռ երկու տարի առաջ է հայտարարել, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին զննելու են և ովքեր Բաքվի խանության դեմ որևէ գործողություններ են արել, պատասխան են տալու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ընդգծեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
«Լաչինի բեռների անխափան տեղափոխմանը խոչընդոտող ցանկացած գործողություն «ապտակ ու մեր քրֆել» է նրանց հանդեպ, ովքեր ստորագրել են եռակողմ հայտարարության տակ։ Ալիևը չմո ա, իր ստորագրությունը արհամարվում է հենց տամոժնիկների կողմից»,- ավելացրեց Վարդանովը։ Նրա խոսքով, բնակչությանը պետք է պատրաստել, որ խաղաղության թուղթ ստորագրելուց հետո թուրքը չի դադարում թուրք լինել, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց ցանկացած խաղաղության ժամանակատված տրվում է մարտունակությունը բարձրացնելու համար։
«Քաղաքական ուժերը չպետք է հասարակությանը բևեռացնեն, նրանք չեն գնահատում այն վտանգները, որ շրջապատում է հայկական էթնոսին։ Մեզ 120 մլն թուրքի վտանգ է սպառնում, այն նույն թուրքերի, որոնք խաչում էին, երեխաներին ու կանանց բռնաբարում, նրանց դեմ պետք է տղամարդավարի կանգնել ու կռվել»,- ավելացրեց «ՈՄԱ»-ի հիմնադիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ