ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
«Նոայի» ֆուտբոլիստը հրավիրվել է իր երկրի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր թիմի պաշտպան Դավիդ Մալեմբանան հրավիրվել է Մոզամբիկի ազգային հավաքական:
Հաջողություն ենք մաղթում Դավիդին և Մոզամբիկի հավաքականին սեպտեմբերի 9-ին Բենինի հավաքականի դեմ կայանալիք խաղում»,-ասված է հայտարարությունում:
ՀՊԼ 5-րդ տուրից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 9 միավորով 4-րդն է։
--00—ՍՊ