ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Հարձակվող Նարեկ Գրիգորյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իր սանի տեղափոխության հարցում ակումբը համաձայնության է եկել ռումինական «Ֆարուլ Կոնստանցայի» հետ, որը հանդես է գալիս երկրի բարձրագույն առաջնությունում՝ Ռումինիայի Առաջին լիգայում։
--00--ՍՊ