ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։
«Լեռնային Ղարաբաղում իրադրությունը աղետալի է։ Դեղորայքը, սնունդը, էլեկտրաէներգիան անբավարար են։ Գերմանիան Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում՝ բացել Լաչինի միջանցքը։ ԼՂ բնակիչները վերջապես պետք է ստանան այն, ինչ իրենց պետք է կյանքի կազմակերպման համար։» , - մասնավորեցրել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
--00—ԱՊ