Բարսելոնան հաղթեց Օսասունային

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

IMG_3676-750x375

Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված առաջին րոպեին. աչքի ընկավ Կունդեն: 76-ին Ավիլան հավասարեցրեց այն, իսկ 84-ին տանտերերը մնացին 10 հոգով՝ հեռացվեց Կատենան, նշանակվեց 11-մետրանոց: Գնդակին մոտեցավ Լևանդովսկին և այն ուղարկեց ցանցը:

Չավիի սաները 3 միավոր վաստակեցին և այս խաղից հետո 10 միավորով 3-րդ տեղում են: «Օսասունան» 6 միավորով 10-րդն է:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ