ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Այս պահին սահմանին հարաբերական առումով հանգիստ է, բայց ընդհանուր առմամբ լարվածությունը չի հանգուցալուծվում։ Ադրբեջանը զուգահեռ ակտիվություն է իրականացնում Նախիջևանի ուղղությամբ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ընդգծեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝Աբրահամյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունը անհանգիստ է, որ Արցախում կարող է ընտրվել մի ղեկավար, որը չի ենթարկվի իրենց․ «Սամվել Շահրամանյանը մի անձ է, ով չի ուղղորդվում ՀՀ իշխանությունների կողմից, եթե ՀՀ իշխանությունը ասի մի բան, որը հակասում է Արցախի շահին, այն չի իրականացնի։ Արցախում պետք է լինի առաջնորդ, ով իրերի դասավորությանը հստակ կտիրապետի և Հայաստանի հետ ճիշտ հարաբերություն կհաստատի։ Դա ձեռնտու չէ ՀՀ-ին, և բոլոր խմբերին փորձում են ուղղորդել Արցախում այս իշխանության ձևավորման դեմ գործել»,- ավելացրեց պատգամավորը։
Անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր դժգոհություններին՝ Աբրահամյանը նշեց, որ Արցախում ցանկացած ցնցում, անկայուն գործընթաց կարող է բերել համակարգի փլուզման։ «Արցախում իրավիճակն անցումային ժամանակում շատ ռիսկեր է պարունակում։ Խնդիրներ կլինեն, եթե որոշ ուժեր, ՀՀ-ի կողմից ուղղորդվելով կամ անձնական շահերով պայմանավորված, իրավիճակը անկայունության տանեն։ Հայաստանի իշխանությունը վախեր ունի, որ Արցախի նապագահ կարող է ընտրվել մեկը, ով իրենց հանձնարարականը չի կատարի»,- ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ