Ռուսական պետական և իշխանական խոսափողները կարծես պատրաստ են հայտարարել «Նիկոլ դավաճան». Ղարամյան.

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ղա

Ռուսական պետական և իշխանական խոսափողները այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ հայ ժողովրդի մի ստվար մասը հայտարարում էր «Նիկոլ դավաճան»՝ Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով հայտարարում էր՝ 

-«..., որ այստեղ նույնիսկ չէր կարող  խոսք լինել՝ ինչ որ դավաճանության մասին»,

-«Այս որոշումները մեծ համարձակություն էին պահանջում վարչապետից։ Սա ակնհայտ բան է»։

Ռուսական պետական և իշխանական խոսափողները այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»...

Հ.Գ. Ոնց որ ասած օղորմածիկ տատս՝ Նիկոլը  «պուլերը կոխա տամ», կամ էլ Ռուսական կողմն է ձանձրացել՝ Նիկոլի հետ «մուկ ու կատու» խաղալուց...»։

--00—ԼՀ