ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզչի օգնական Պատրիկ Պապյանի և պաշտպան Արման Խաչատրյանի հետ, հայտնում է armsport-ը։
Խաչատրյանն «Ալաշկերտ» էր տեղափոխվել ձմռանը։
Մինչև այդ Խաչատրյանը հանդես է եկել «Վանում», «Նորավանքում», «Նոայում»։ «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։
--00—ՍՊ