Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ագ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝  հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

--00—ԼՀ