ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քիչ առաջ կնոջ և դստեր հետ ներկայացավ ընտրատեղամաս և կատարեց ընտրություն:
Ընտրատեղամասի նախագահ Անահիտ Ազիզյանը Ավինյանի տիկնոջը` Մարիամ Պահլավունուն, ծաղկեփունջ նվիրեց:
Հիշեցնենք, որ Անահիտ Ազիզյանը ժամանակին ընդդիմադիր էր, ԿԸՀ կայքում նշված է իբրև «Պատիվ ունեմ»-ի կողմից, «Նիկոլ, դավաճան էր» վանկարկում, սակայն նրա հայացքներում, թերևս, ինչ-որ բան փոխվել է։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ