ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ինձ ապտակելու համա բողոք չեմ ներկայացրել, ասել եմ՝ եթե հարվածողը զոհվածի հարազատ է, իրավապահները թող գնահատական տան: Բայց, փաստորեն, հայր ու որդի են եղել, պայմանավորվել են, որ մեր նկատմամբ ագրեսիվ գործողություն անեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Արցախի ծանր վիճակին և ռազմական գործողությունների հետևանքով ընդունված հայտարարությանը՝ պատգամավորը նշեց. «Անկախության համար պայքարողի առաջ գորգեր չեն փռում, ճանապարհը բարդ է: Պաշտպանության բանակը ահագին զորք ուներ, համաձայն չեմ, որ անհնար էր երկու-երեք օր ավել կռվել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ