ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ-ն մինչև 1920 թվականը եղել է Արցախի Հանրապետության երաշխավորը, իսկ արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով երաշխավորը դարձավ Ռուսաստանի Դաշնությունը իր խաղաղապահ զորքով։ Լաչինի միջանցքը 5 կմ պետք է պահեին ռուս խաղաղապահները, բայց տեսանք, որ չպահեցին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ ռուս խաղաղապահները Արցախ են մտել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, Մելքոնյանը նշել է, որ Փաշինյանը հրադադարի պայմանագիր է ստորագրել․ «ՀՀ-ն նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ բոլոր կետերը կատարել է, չեն կատարել ՌԴ-ն ու Ադրբեջանը»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ