ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Այսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր կմեկնի Ստեփանակերտ։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման հիմնական թեման կոմունալ ու տնտեսական հարցերն են։
--00—ՅՄ