ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ռուս խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուս զինվորականները մասնակցել են Ստեփանակերտի վառելանյութի պահեստում բռնկված հրդեհի մարմանը և բուժօգնություն ցուցաբերել տուժածներին և կարիքավորներին»,- ընդգծել է նախարարը։
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք է տարհանվել ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչ»։
--00—ԼՀ