ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News
Իսրայելական զինուժը լիովին համաձայնեցնում է իր գործողությունները ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ անդրադառնալով Գազայի հատվածում ռազմական գործողությունը։
ԱՄՆ-ը Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկում USS Gerald R. Ford ավիակիրը՝ կապված պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակման հետ, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի տարածած գրավոր հայտարարության մեջ։
Բացի USS Gerald R. Ford ավիակիրից, հարվածային խումբը ներառում է կառավարվող հրթիռային հածանավ և չորս կառավարվող հրթիռների կործանիչներ, ասել է Օսթինը:
--00—ԱՊ