ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամհորմոզ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
--00—ՅՄ