Իսրայելից Հայաստան տեղափոխվել ցանկացող ՀՀ քաղաքացիների գրանցումը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  21, 24News

ի

Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ շարունակվում է Իսրայելից Հայաստան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը:



Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին էլեկտրոնային հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։ ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է լրացված հայտերով:

        

Լրացուցիչ հարցերի համար դեսպանությունը թեժ գծի հեռախոսահամար է տրամադրել՝ +972 50 6670345:

 

 --00—ԱՊ