ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է Ադրբեջանի գործողությունները հստակ դատապարտող դեկլարացիային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաժակյանը:
«Այդ փաստաթղթով նաև պահանջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ՝ ազատ արձակելու Արցախի առաջնորդներին: Կոնգրեսը աջակցություն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում և որոշում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Հաջորդիվ կհրապարակեմ նաև ելույթներս»:
--00—ՅՄ