ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Դաղստանի Մախաչկալայի օդանավակայանում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։ Ցույցի առիթ է դարձել Թել Ավիվից ժամանող Red Wings ավիաընկերության չվերթը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից 10-ը հոսպիտալացվել են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանում հավաքվել է մի քանի հարյուր մարդ՝ ի նշան բողոքի ընդդեմ պաղեստինաիսրայելական հակամարտության։ Ցուցարարները ճեղքել են ցանկապատն ու մտել թռիչքուղի, ինչպես նաև օդանավակայանի շենք
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ