Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

cfad4fef0b56b5e3a9c9aec93a3b0713_XL

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի  թեկնածությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։

--00—ՅՄ