ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունները կզարգացնի սեփական անկախ որոշումների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն առևտրատնտեսական համագործակցության հարցերով թուրք-ռուսական համատեղ միջհանձնաժողովի նիստում։
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն։ Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Հիշեցնենք, որ այսօր Անկարայում ՌԴ-ի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ են ընթացել։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Թուրքիայի կողմը ՝ առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Ակնկալվում է, որ կողմերը բանակցությունների արդյունքներով հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
--00—ՅՄ