Չպետք է սպասել, որ երկրի հետ նոր վատ բան լինի, որ նոր փողոց դուրս գանք, պետք է հիմա գործել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Մենք կարող ենք 2-3 ամիս էլ սպասել «անդորրի» շրջանակում, բայց  հետո այնպիսի պայթյուն կլինի, այնպիսի վտանգ կլինի Հայաստանի գլխին կախված, որ կհատենք անդառնալիության կետը։  Այս մասին այսօր իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ խոսելով իրականացվող ակցիայի նպատակներից։

Հարյապետյանը ընդգծեց.« Չպետք է սպասել, որ երկրի հետ նոր վատ բան լինի, որ նոր փողոց դուրս գանք, պետք է հիմա գործել»։

Ադրբեջանագետի խոսքով պետք է իշխանությունը փոխվի, պետք է իշխանության գան մարդիկ, ովքեր կկարողանան դիմագրավել եղած ռիսկերին և կանխել պետության անկումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ