ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Այս պահին ընթանում է դատական նիստը, որին Գագիկ Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Նրա ինքնազգացողությունը գնահատվում է բավարար, սակայն ցուցված չէ տևական ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած։
Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։ Այս միջնորդության քննությունը ոչ իրավաչափորեն դատախազության առարկություններով և դատարանի որոշումների արդյունքում հետաձգվում է արդեն ամիսներ շարունակ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Նիստի ավարտից հետո կներկայացվեն մանրամասները:
--00—ՅՄ