ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Բորդյուի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
«Մենք քննարկել ենք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների օրակարգի հարցերը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները»,-թվիթերի իր էջում գրել է Բայրամովը։
--00—ՅՄ