ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքերը դեռ Ադրբեջանում են:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Չեմ կարող ասել, թե Բաքուն ում է համարում չեզոք: Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց թե ում է Բաքուն համարում չեզոք, չեմ կարող ասել:
Տարբեր հարթակներից, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով հրաժարվել է: Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ Բաքուն կարծում է, որ ռուսական կողմը անաչառ է: Դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերի դեռ Ադրբեջանում մնալու մասին է, և չեմ կարծում, որ կարելի է Բաքվին վերագրել միտք, առ այն որ ռուսական կողմը անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ