ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2024 թվականին ծրագրված են կազմակերպության յոթ համատեղ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում և 16-րդ լիագումար նիստում:
Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը բարդ պայմաններում հաստատակամորեն և հետևողականորեն պահպանել է միավորման մասնակից երկրների անվտանգության ամրապնդման ուղեգիծը:
Ըստ Թաղմաղամբետովի՝ ստեղծված քաղաքական իրողությունները պահանջում են կատարելագործել այն իրավական հիմքերը, որոնք կանոնակարգում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության բոլոր ուղղությունները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ