Սերբիայում ցուցարարները կոտրել են Բելգրադի քաղաքապետարանի դուռը․ Վուչիչը ուղերձ է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-12-24_23-18-59

Սերբիայում ցուցարարները կոտրել են Բելգրադի քաղաքապետարանի դուռը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ուղերձ է նախապատրաստում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ նրանք պահանջում են չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր շարժման կողմնակիցները շրջափակել են Բելգրադի քաղաքապետարանի շենքը և փորձում են կոտրել մուտքի դուռը և մտնել ներս, հայտնում է տեղական լրատվամիջոցները։

Հանրապետական ​​ընտրական հանձնաժողովը գտնվում է քաղաքապետարանում։ Հրապարակման համաձայն՝ այն բանից հետո, երբ ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի մուտքի դռան ապակին, ոստիկանները հավաքվածների դեմ արցունքաբեր գազ են կիրառել և փակել շենքի մուտքը։

--00—ՅՄ