ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղ բնակիչների սպանությունը «ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով»:
Ռուսաստանի Դաշնությունը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում երկու պայթյունի մասին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի սգո երթի ժամանակ:
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել են։ Պայթյունները, ինչպես նշում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ են գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
--00—ՅՄ