ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պատրաստվում է բողոքարկել հունվարի 15-ին արձանագրված վարչական ակտը, որը պարեկը կազմել է ամրագոտին չկապելու համար։
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի`Հայկազ Բաղմանյանը տուգանվել էր ամրագոտին չկապելու համար ու տուգանող պարեկին էլ փորձել էր համոզել՝ արձանագրություն չկազմել՝ ասելով. «Գեներալ- լեյտենանտ մարդ եմ, բա իմ նման տղու վրեն ակտ կգրեն»:
«Մեքենաս կանգնեցրին, հարցրել եմ՝ ինչի համար եք կանգնեցնում, ասել են՝ ամրագոտի չկապելու համար: Թեեւ ամրագոտին գցած է եղել, հարցրել եմ՝ դրա համար ինչ է հասնում, ասել են՝ տուգանք: Տվել եմ վարորդական գրքույկս, գրել են, քշել, գնացել եմ: Հիմա գրում են՝ իբր ներկայացել եմ, խնդրել եմ, աղաչել եմ․․․ Բա ամոթ էլ է, այ մարդ, այսինքն՝ ես պիտի ներկայանայի ու խնդրեի, որ ակտ չգրե՞ն․․․ Թող գրեն»,- Aravot.am-ին ասել է գեներալ-լեյտենանտը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ