ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած այգում բնակիչների լիարժեք հանգստի համար ստեղծվել են հարմարվետ պայմաններ. տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետ Ավինյանն էլ իր հ երթին նշում է․ «Ընդհանուր առմամբ 2023-ին Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ: Այն, որ Երևանի բակերը պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք»։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ