ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների, ինչպես նաև երկու երկրների այլ գերատեսչությունների միջև գոյություն ունի ուղիղ կապ, համանման կապ կա նաև պետությունների ղեկավարների վարչակազմերի միջև։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք նշել ենք, որ ուղիղ կապ կա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վարչակազմերի միջև, ասեմ, որ նման կապ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների միջև»,- ասել է նա։
--00—ՅՄ