ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Շատ պարզ էր վարչապետի երեկվա հայտարարությունները։ Նա ասաց, որ Սահմանադրության փոփոխության հարցը մեր ներքին հարցն է, և դա չափազանց կարևոր է, մենք ինքներս մեր հետ այդ խոսակցությունը պետք է ունենանք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անձագանքելով Փաշինյանի Սահմանադրությունը փոխելու հիմնավորմանը։
Խոսելով Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված քննչական գործողություններից՝ Ալեքսանյանն ասաց․ « ՀՀ-ում կոռոպցիան տեղ չունի, ես ինձ համարում եմ այդ պայքարի դեմ առաջամարտիկներից մեկը»։
Խոսելով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործին մասնակցությունից, և խափանման միջոցի ընտրությունից, Ալեքսանյանն ասաց․ « Ալեն Սիմոնյանը մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ խնդիրներ չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ