ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նախնական տվյալներով՝ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների՝ 2 քաղաքացի կա փլատակներում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում, ավելին պարզելու համար։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ