Ալիևի շանտաժը մեր առջև են դրել, ասում են՝ քվեարկիր, որ պատերազմ չլինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Ժողովուրդը պետք է իմանա, որ սա «ալիևյան սահմանադրություն» է, իսկ նրա կամքով ժողովուրդը Մայր օրենք չի ընդունելու։ Ալիևի պարտադրած օրակարգի մեջ չենք մտնելու, մեր առջև է դրվել «Ալիևի շանտաժը», ասում են՝ քվեարկիր, որ պատերազմ չլինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության խմբի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։

Սողոմոնյանը ընդգծեց, որ իրենց պայքարը սեփականություն չէ, միաբանվելու կոչ են արել բոլոր նրանց, ովքեր դեմ են նոր սահմանադրության օրակարգին, արդեն իսկ կան արձագանքներ։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, Սողոմոնյանը ընդգծեց, որ հարկ վճարողը օրինապաշտ քաղաքացին է, հերոսությունը սեփական պատվով ու զոհողությամբ է լինում․ «Արժեքների խարխլում են ուզում լինի, որ ամեն ինչ հարաբերական է, տնտեսական աճը դարձել է ազգային իղձ, հարկատուն էլ՝ հերոս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ