ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան հայտնում է.
«Վերջին մեկ շաբաթը բացառիկ էր Հայաստանի միջազգային ներկայությունը և մեր միջազգային ներգրավվածությունն ավելացնելու համատեքստում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ որպես հիմք ունենալով օրենքի գերակայության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառությունը և համախոհ երկրների հետ գործընկերային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու վճռականությունը:
Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում (Հաագա) և Լյուքսեմբուրգում մեր նորաբաց դիվանագիտական գրասենյակում:»
--00—ԼՀ