ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շաբաթ օրը նախատեսվում է իր առցանց ասուլիսը:
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա իմ առցանց ասուլիսը:
Ասուլիսի ֆորմատի հետ կապված հարցերով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում եմ կապ հաստատել վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ:
Կանխավ շնորհակալություն»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: