ԵՄ-ն կքննարկի Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ պատժամիջոցների սահմանման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1130657

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ պատժամիջոցների սահմանման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելուն պես։

«Այո՛, անդամ երկրներն անպայման կառաջարկեն պատժամիջոցներ սահմանել (խմբ․՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան) պատասխանատուների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բորելի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ սահմանափակիչ միջոցներ մտցնելու իր պատժամիջոցային մեխանիզմն անվանել Նավալնիի անունով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ